Saturday, January 20, 2024

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լ.Հ. (2012թ.)

Գաղտնիք չէ, որ մեծահասակները սիրում են պարծենալ՝ ոմանք իրենց կրթությամբ, ոմանք հաջողություններով ու ձեռքբերումներով, ոմանք նույնիսկ արտաքին տեսքով ու տարօրինակ շատ այլ բաներով: Մեծահասակները նաև սիրում են գաղտնիքներ: Նույնիսկ հաճախ հորինում են, որպեսզի կարողանան դրանց շուրջ խոսել:

ՄԱՐԻՆ

Լ.Հ. (2008թ.)

«Վաղն առավոտյան մեկնում եմ Երևան: Վերջապես։ Մի քանի ժամից կլուսանա. այդպես էլ աչք չփակեցի: Անդադար քայլում եմ սենյակից սենյակ: Երկու ամիս է՝ չեմ ծխում ու հիմա չգիտեմ, թե ինչպես սպանել ժամանակը: Ես վաղը կտեսնեմ Արեգին - 05.09.2005թ.»:

Friday, January 19, 2024

ՄԻԱԿ ՈՒՂԻՆ

Լ.Հ. (12/2004)
(«Համայնապատկեր» 2010թ.)


Ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում. ես հայ եմ, ու ծնունդիցս դարեր առաջ իմ կրոնական պատկանելությունն արդեն կանխորոշված էր: Հինգ տարեկան էի, երբ ինձ կնքեցին, ու այդ օրվանից կրում եմ խաչ, որի նկատմամբ միշտ ինչ-որ ակնածանք ու թերևս կույր վախ եմ զգացել:

Wednesday, January 10, 2024

ՓՈՔՐԻԿ ԱՆՆԱՅԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

 Լ.Հ. (2007թ.)

Փողոցի անկյունում կար մի քարաշեն տուն։ Բարձր պարիսպների վրայից երևում էին միայն գեղեցիկ վարագույրներով զարդարված մեծ պատուհանները: Հաճախ լսվում էր դաշնամուրի ստեղների անհամաչափ ձայնը, ու բոլորը գիտեին, որ դա փոքրիկ Աննան է նվագում։

Tuesday, January 9, 2024

ՀԱՆԳԻՍՏ ՉՏՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 Լ.Հ. (2022թ.)

Ավելի քան 30 տարի առաջ էր, որ պատմության դասաժամին ուսուցչուհին սկսեց խոսել մարդու՝ կապիկից առաջացման մասին: Երևի փոքր ժամանակ ավելի համարձակ էի, որովհետև հարցրի, թե ինչո՞ւ բոլոր կապիկները մարդ չդարձան: Նպատակս բոլորովին ուսուցչուհուն սխալ դուրս բերելը չէր: Պարզապես ուզում էի հասկանալ: Եվ ուսուցչուհին, որ հուսամ՝ ինքն էլ չէր հավատում այդ անհեթեթությանը, ինձ անպատասխան չթողեց. «Կապիկների այն տեսակը, որ պետք է մարդ դառնար, դարձավ, մյուսները մնացին կապիկ»: 

Sunday, January 7, 2024

ԿԱՐՈՏ

2018թ.
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը: Մի օր քեզ տեսնելու ակնկալիքով՝ Լ. Հ.


Պառկած ես անկողնում ու չես կարողանում քնել: Քեզ համար բոլորովին աննկատ` դրսից մի աննշան ձայն թափանցել է ներս: Այն անհասկանալի կերպով գտել է ենթագիտակցությանդ գաղտնաբառը: Դու առանց պայքարի հանձնվել ես:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Բարի գալուստ, սիրելի ընթերցող,

Բլոգում կտեղադրեմ պատմություններ ու հեքիաթներ,
որ գրել եմ վերջին 35 տարիների ընթացքում:
Հուսամ՝ կհետաքրքրի Ձեզ:

Մեծ ուրախությամբ կկարդամ Ձեր խորհուրդները, կառուցողական քննադատությունը և քաջալերական մեկնաբանությունները:

Սիրով՝ Լ. Հ.